Նա փորձել է վաճառել սեփական ամուսնուն
Համբուրգի Dorte L կեղծանունով բնակչուհին eBay առցանց աճուրդում վաճառքի է հանել իր ամուսնուն՝ գրում է Mirror-ը։ «Օգտագործված ամուսին» լոտի գինը կազմել է 18 եվրո։
40-ամյա կինը պարզաբանել է, որ արդեն յոթ տարի է՝ ինչ ամուսնացած է։ Նրա կարծիքով՝ իրենց հարաբերությունները սպառել են իրենց, իրենք այլևս չեն պատկանում միմյանց։
Dorte L-ը խնդրել է բոլոր հետաքրքրվածներին կապ հաստատել իր հետ։ Նա նաև նշել է, որ ցանկացողները կարող են վարձույթով վերցնել ամուսնուն Ծննդյան տոներին։
Հայտարարության հեղինակը ավելի ուշ հայտարարել է, որ ստացել է բազմաթիվ հուզական արձագանքներ, բայց ոչ մի հստակ առաջարկ։
Ավելի ուշ կինը պարզաբանել է, որ իրականում չի ցանկացել վաճառել ամուսնուն, պարզապես կատակել է։ Նա նաև հավելել է, որ ամուսինը դրա մասին իմացել է թերթերից։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով