Սալահն աջակցել է Կուլիբալիին. ֆուտբոլում ռասիզմին տեղ չկա
«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն աջակցել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին, որն Ա Սերիայի 18-րդ տուրի` «Ինտերի» հետ խաղում ռասիստական վիրավորանքներ էր ստացել.
«Ֆուտբոլում և առհասարակ` ամենուր, ռասիզմին տեղ չկա»,- գրել է Սալահը «Թվիթերի» իր էջում` հրապարակելով Կուլիբալիի հետ լուսանկար:
Հիշեցնենք` խաղի ընթացքում «Ինտերի» երկրպագուները բարձր աղմկել են ամեն անգամ, երբ գնդակին դիպչել է Կուլիբալին, որը Սենեգալից է:
Խաղից հետո «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, որ ակումբի ներկայացուցիչները երեք անգամ դիմել են գլխավոր մրցավարին և խնդրել նրան դադարեցնել խաղը:
Անչելոտին նաև կարծիք է հայտնել, որ երկրպագուների պահվածքն է դրդել Կուլիբալիին խաղավերջում խախտում կատարել, որի արդյունքում նա հեռացվել է դաշտից:
Մասնագետը նաև հայտարարել է, որ եթե նման իրավիճակները հետագայում շարունակվեն, «Նապոլիի» ֆուտբոլիստները կլքեն դաշտը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...