Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին Էրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթող Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը ՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակում Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակ Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը «Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստը Վարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում Շվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը

Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Հայաստան

Գազի գնի վերաբերյալ որոշում չկա․ Փաշինյանը «լայվով» պատմեց մոսկովյան այցից (Տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Մոսկվայից եւ անմիջապես «լայվ» մտել՝ պատմելու ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից, քանի որ ասաց՝ «Գիտեմ՝ շատ մեծ հետաքրքրություն կա հանդիպման նկատմամբ, եւ չցանկացա, որ ինֆորմացիոն վակուումի վիճակը շարունակվի»։ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պուտինի հետ քննարկել են հարաբերությունների շատ լայն շրջանակ․ «Այսօրվա խոսակցությունը հիմնականում վերաբերում էր մեր հարաբերությունների զարգացման հետագա ռազմավարությանը, եւ կարող եմ արձանագրել, որ ըստ էության այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մեծ հաշվով այդ քննարկումը մինչեւ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր․ «Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը շատ դրական էր, եւ դուք երեւի տեսաք, որ հենց հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա նրան, որ մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, եւ դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ եւ ռազմավարական բնույթի վերաբերյալ»։ Այնուամենայնիվ, Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ հանդիպման ընթացքում չեն չհասցրել քննարկել ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը։

Նա ասաց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ քննարկում չեն ունեցել, բայց կարճ քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը․ «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը չի նախատեսում, հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության վերաբերյալ տեղի չունենան»։


Գազի գնի վերաբերյալ, Փաշինյանն ասաց, որոշում չկա․ «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով, իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունենրի համար դա չափազանց զգայուն թեմա է, եւ այդ զգայունությունը գիտակցում են թե ՀՀ կառավարությունում, թե Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված եւ հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այսպիսի ամեն հանդիպումից հետո մեր երկրների հարաբերությունները հարստանում են նոր բովանդակությամբ․ «կամ ավելի ճիշտ՝ դե ֆակտո գոյություն ունեցող բովանդակությունը կոնկրետ ձեւակերոպում է ստանում, եւ այդ բովանդակության վերաբերյալ մեզ՝ ՌԴ նախագահի հետ հաջողվել է հասնել ընդհանուր ըմբռնման»։ Նա հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ սա մի նոր շրջան է, որովհետեւ «քաղաքական այն իրադարձությունները, որոնք ՀՀ-ում տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացան ամփոփում, քաղաքական իրավիճակն արձանագրվեց, եւ այս արձանագրման վրա մենք պետք է կառուցենք նոր հարաբերություններ»։ Նա նշեց, որ 8 ամիսները բավարար եղան՝ ամփոփելու ՌԴ-ի հետ հարաբերությունների հետհեղափոխական, նախաբանային փուլը եւ մտնելու ավելի բարձր մակարդակի հարաբերությունների կառուցման փուլ։