Փաստաթղթում կլինեն փոփոխություններ. Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի նախարարությունը լուծարելու նախագծի մասին
Սփյուռքի նախարարությունն աշխատանքային սահմանված ընթացակարգով իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախարարության լուծարման վերաբերյալ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մտահոգություններ, որովհետև հստակ չի նշվում, թե այդ գործառույթները, որոնք իրականացնում է Սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու, հետևաբար դրա լուծարման վերաբերյալ մտահոգությունները քաղաքական թիմին էլ ենք հայտնել։ Ես կիսում եմ մեր աշխատակիցների մտահոգությունները», - նշեց Հայրապետյանը:
Անդրադառանլով Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց՝ վստահ է, որ կլինեն փոփոխություններ փաստաթղթում. «Ես ինձ թույլ կտամ ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ՝ հիմնված թե մեր, թե մյուս նախարարությունների մտահոգությունների վրա»:
Թե որ գերատեսչությունը կկատարի Սփյուռքի նախարարության գործառույթները, Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց ասել՝ նշելով, որ դեռ քննարկումներ են ընթանում։ «Կարծում եմ՝ դեպարտամենտ կլինի»,– ասաց նա։
Նշենք, որ նախագիծն առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի և ի տարբերություն մնացած նախարարությունների՝ Սփյուռքի նախարարությունը չի միավորվում որևէ նախարարության հետ, այլ լուծարվում է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...