Քանի հոգու հեռացրել եմ, լավ եմ արել․ Պետրոս Ղազարյան
Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եկած-չեկած կադրային ջարդ է սկսել։ hraparak.am-ի տեղեկություններով՝ նա մի քանի հոգու արդեն ազատել է աշխատանքից, տեղափոխումներ է կատարել, նաեւ պատրաստվում է փակել Աբրահամ Գասպարյանի «Կիրակնօրյա օրակարգ» քաղաքական-վերլուծական ծրագիրը։ Մենք նաեւ տեղեկացանք, որ Գասպարյանն, այնուամենայնիվ, չի լքի Հ1-ը, կվերադառնա լուրերի մեկնաբանի իր աշխատանքին։
Պետրոս Ղազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի բաներ է փոխելու, 2 օր սպասենք, միանգամից կասի։ Այնուհետեւ շարունակեց․ «Կադրային ջարդ չեմ սկսել, կադրային ցեղասպանություն գրեք էդ դեպքում։ Այսինքն՝ 2 հոգու, որ գործից հանում են, դա կադրային ջարդ ա, հա՞։ Քանի՞ հոգու ենք ջարդել, կարա՞ք ասեք։ Ամեն ինչին չափ կա։ Ես Ձեզ չեմ ասում: Քանի հոգու հեռացրել եմ, լավ եմ արել»։
Հարցին՝ կիրակնօրյա ծրագիրը փակե՞լ է, նորանշանակ տնօրենը չպատասխանեց․ «Չեմ կարա ասեմ»։
Զրուցեցինք նաեւ Աբրահամ Գասպարյանի հետ։ Նա ի տարբերություն իր ղեկավարի՝ պատասխանեց մեր հարցին՝ նշելով, որ իր հաղորդման ֆորմատն է փոխվելու․ «Ձեւաչափի փոփոխություն է տեղի ունենալու՝ պայմանավորված նոր եթերաշրջանով, «Կիրակնօրյա վերլուծական» չի լինելու, այն համեմված լրատվականով տեղափոխվում է շաբաթ օրը։ Վերադառնալու եմ նաեւ մեկնաբանի աշխատանքին»։
Գասպարյանը կոռեկտ չհամարեց մեկնաբանել Ղազարյանի իրականացրած կադրային փոփոխությունները․ «Ես իրավասու չեմ որեւէ բան մեկնաբանել, առավել եւս իմ անմիջական ղեկավարի գործունեությունը։ Սա շարունակական պրոցես է, լրատվականը կատարելագործվում է, շարունակում է իր աշխատանքը՝ առանց ինտրիգներ փնտրելու։ Բայց, եթե այդպիսի բան կա նույնիսկ, ճիշտ կլինի ճշտել լրատվական կամ PR բաժնից։ Ես կոռեկտ չեմ համարում, որ աշխատողը մեկնաբանի իր ղեկավարի գործունեությունը, դրա համար ես ձեռնպահ կմնամ որեւէ պիտակավորումներով ինչ-որ իրավիճակ նկարագրելուց»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...