ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին երկու նոր մեղադրանք է առաջադրել
Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը:
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ բացի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանն արդեն մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Քննիչի կողմից այօր միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
ՀՔԾ խոսնակը նաև հավելեց, որ դատախազության այսօրվա որոշումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ այսօր ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացնելու մասին, որի վերաբերյալ տեղեկացվել է նաև հսկող դատախազին։
Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը չի բողոքարկի Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Վերաքննիչ ատյանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...