Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մանուկներին փոխանցելու իր օրհնությունն ու շնորհավորանքները:
Կենտրոնում խնամվող երեխաները Վեհափառ Հայրապետի հետ արտասանեցին Տերունական աղոթքը, կատարեցին նաև հայրապետական մաղթերգը: Հայոց Հովվապետը երեխաներին բաժանեց նվերներ, հետաքրքվեց նրանց առօրյայով, զրուցեց մանուկների նախասիրությունների շուրջ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով կենտրոնի առաքելությունը, իր գնահատանքը բերեց Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին և կենտրոնի աշխատակիցներին ցուցաբերած պատասխանատվության և հոգածության համար` հորդորելով առավել ջանասիրությամբ շարունակել կրթել ու դաստիարակել երեխաներին, նրանց հոգիները լցնել ուրախությամբ, ջերմությամբ և սիրով, որպեսզի դառնան ազգի արժանավոր զավակներ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...