Զարուհի Փոստանջյանը դատարանում կպաշտպանի Պավլիկ Մանուկյանին եւ Արմեն Բիլյանին
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը այսօր՝ դեկտեմբերի 26–ին դատարանում հայտարարեցին, որ ցանկանում են, որպեսզի իրենց շահերը պաշտպանի Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս այսօր ներկայացել էր դատարան եւ նիստերի դահլիճից հետեւում էր դատավարության ընթացքին։
Փոստանջյանը հայտարարեց, որ մոռացել է բերել փաստաբանի վկայականը։
Հաջորդ դատական նիստին դատարանը կքննարկի Փոստանջյանին, որպես Պավել Մանուկյանի պաշտպան ներգրավվելու հարցը։
Ավելի վաղ Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ցանկանում է պաշտպանել այս գործով ամբաստանյալներին։
Նա նշել էր, որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների նկատմամբ առաջադված մեղադրանքն օրինական չէ եւ որ նրանք այս ընթացքում չպետք է գտնվեին կալանքի տակ։
Նախկին պատգամավորի խոսքով՝ թեեւ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներից շատերի փախանման միջոցները փոխված են, սակայն նրանք քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Նա նշեց, որ իր նպատակը «Սասնա ծռերի» արդարացմանը հասնելն է։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...