ԱՄՆ դեսպանության ձեռք բերած «գաղտնալսող սարքերը» նվիրաբերվել են Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյին
Վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում էին տեղեկություններ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այսօր պարզաբանել է, թե իրականում ինչ սարքերի մասին է խոսքը և ինչ նպատակով են դրանք ձեռք բերվել:
«Փաստորեն ամերիկյան դեսպանության կողմից ձեռք բերված բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն սարքերը նվիրաբերվել են ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյին», - Facebook-ի իր էջում գրել է Սուրեն Սարգսյանը։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի կայքում կա համապատասխան տեղեկություն, ըստ որի 2016թ. հունիսին Բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է:
Բացի այդ, 2018 թվականի հունիսին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք-սարքավորումների ցանկը Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության» (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Guidance Software» («Opentext») ընկերության արտադրության «Tableau» ապարատային բլոկիրատորներով, ինչպես նաև «EnCase Forensic» և «Cellebrite» ընկերության արտադրության «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումներով:
Համապատասխան տեղեկությունը տեղադրված է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը