Կողոպտել է նախկին կնոջը
Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Սահակ Մոսոյանի ու Ռոմիկ Մաթևոսյանի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են բնակարանային և խանութների գողությունների, իսկ վերջինս նաև նախկին կնոջ՝ Արարատի մարզի Բադրամյան գյուղի բնակչուհի Մարինե Հրաչիկի Խաչատրյանի բնակարանը թալանելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ շուրջ 5 տարի համատեղ ապրելուց հետո նրանք ամուսնալուծվել են, սակայն Ռոմիկ Մաթևոսյանը հեռախոսակապի միջոցով պարբերաբար շփվել է նախկին կնոջ հետ:
2018թ. հունիսի 24-ին Ռոմիկ Մաթևոսյանը, հեռախոսով Մարինե Խաչատրյանի հետ խոսելով, տեղեկացել է, որ վերջինս հունիսի լույս 25-ի գիշերը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, ծնողները նրան տանելու են օդանավակայան ճանապարհելու և տանը մարդ չի լինելու։ Որոշել է նրանց տանից գողություն կատարել և ընկերոջ, Մարտունի քաղաքի բնակիչ Սահակ Հակոբի Մոսոյանի հետ իր վարած «օպել» մակնիշի ավտոմեքենայով ս հունիսի 25-ին' ժամը 04-ի սահմաններում, հասել են Բադրամյան գյուղ:
Դեռևս ճանապարհին Ռոմիկ Մաթևոսյանը Սահակ Մոսոյանին հայտնել է, որ պիտի հանդիպի նախկին կնոջը: Բադրամյան գյուղ հասնելուց հետո Սահակ Մոսոյանը մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ Ռոմիկ Մաթևոսյանը տան հետնամասի չկողպված դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Հրաչիկ Խաչատրյանի տուն և ննջասենյակից գողացել առանձնապես խոշոր չափերով՝ 3.512.700 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գումար և ոսկյա զարդեր: Երկու ամբաստանյալներն էլ մեղադրվում են այլ հանցագործության մեջ։
Ռոմիկ Հրաչիկի Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա մայիսի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ հասցեում գտնվող, Նարինե Ներսիսյանի Ա/Ձ-ին պատկանող «Պարտեզ» խանութ ապօրինի մուտք գործելու և այնտեղից զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու համար, նախնական համաձայնության գալով նույն Սահակ Հակոբի Մո սոյանի հետ, գնացել են նշված խանութի մոտ, որտեղ Սահակ Մոսոյանը, գողությանն օժանդակելու նպատակով, այն է' գողության բարեհաջող ընթացքն ու ավարտն ապահովելու համար, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, մնացել է դրսում, իսկ ինքը տեխնիկական միջոցների գործադրմամբ, լինգով կոտրել է պատուհանի ճաղավանդակը և բացելով պատուհանի փեղկն' ապօրինի մուտք է գործել նշված խանութ և այնտեղից գողացել զգալի չափերով՝ 80.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ծխախոտներ, կրակայրիչ և 120.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը