Լիլիթ Մակունցը չգիտի, իսկ կա՞ մեկը, որ գիտի
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հենց իրեն առաջարկել ղեկավարել Ազգային Ժողովում «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը, ասել է, թե չգիտի ինչ սկզբունքով են առաջնորդվել:
Փոխարենը նա լավ տեղեկացված է, որ խմբակցությունում որոշումները միասնական են ընդունվելու, սակայն լինելու են քննարկումներ, նույնիսկ՝ բուռն, ոչ մի ավտորիտար որոշում չի կայացվելու:
Ճիշտ այսպես էր նաեւ խորհրդային տարիներին. որոշումներն ընդունվում էին միասնական, իհարկե, բուռն երկարատեւ քննարկումներից հետո՝ դեմոկրատական մեծամասնության սկզբունքով:
Նորմալ է, որ Լիլիթ Մակունցը տեղյակ չէ, թե իրեն ինչ սկզբունքով են ընտրել խմբակցության ղեկավար, բայց կարծում ենք գոնե կա մի հոգի, ով գիտի, թե ինչ սկզբունքով են առաջնորդվել, որ ընտրությունը կանգ է առել այդ աղջկա վրա, որը քաղաքականությունից հեռու է այնքան, որքան Մադագասկարի տափողակով հոկեյի հավաքականն աշխարհի առաջնության C դիվիզիոնում հանդես գալու հնարավորությունից:
Լիլիթ Մակունցն այնքան հեռու է քաղաքականությունից, որ համոզված է, թե խորհրդարանական հանրապետության տրամաբանությունը պարտադրում է, որ ցանկացած երկրում մեկ ուժ կազմի մեծամասնություն:
Այս պարմանուհին անգամ պատկերացում չունի, որ խորհրդարանական համակարգի ներմուծման հիմնական նպատակներից մեկն էլ այն էր, որ որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չկազմի:
Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք, եւ մնում է միայն գոտիներս ձգած սպասենք, թե Մակունցը, ասենք Ռուսաստանի կամ Ճապոնիայի, Վրաստանի կամ Էստոնիայի, Իրանի կամ Հունաստանի կառավարող ուժի խմբակցության ղեկավարի հետ ինչ է խոսելու եւ ինչպես է խոսելու: Գուցե կրկին ասի, թե ինքը տեղյակ չէ, թե Հայաստանն ինչ սկզբունքներով է առաջնորդվում այս կամ այն հարցում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը