Կարգին Հայկոն Փաշինյանին մեղադրում է ստախոսության մե՞ջ
Կարգին Հայկոն, նույն ինքը Հայկ Մարությանը դեռ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցրած արդեն իսկ սկանդալային հայտարարություններ էր անում: Նա երկիրը բաժանեց սեւի եւ սպիտակի, իսկ հետո արդեն, երբ դարձավ քաղաքապետ, մեկը մյուսից ուշագրավ հայտարարություններ է անում:
Հիմա գործը հասավ նրան, որ նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կարծես թե, մեղադրում է ստախոսության մեջ:
Չդիմանալով Երեւանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի քննադատական ելույթին, Հայկ Մարությանը, որն ավելի հայտնի է Կարգին Հայկո անունով, հայտարարեց. «Դուք լսե՞լ եք մեր խոսակցությունը վարչապետի հետ, Դուք ի՞նչ գիտեք՝ ես ինչ եմ ասել... մի կողմի ձայնագրությունն եք լսել միայն»:
Ահա այսպես, ոչ ավելի, ոչ պակաս: Իսկ այս երիտասարդը մայրաքաղաքի քաղաքապետն է: Բանավեճն էլ ծավալվել էր Երեւանի տրանսպորտային ցանցի շուրջ: Շատերն են հիշում, թե գործող քաղաքապետը ինչ խոստումներ էր տալիս, շատերն են հիշում, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին եւ Հայկ Մարությանի հայտնի հեռախոսազրույցի մասին:
Դավիթ Խաժակյանն իր ելույթում հիշեցրեց, որ Փաշինյանի հետ զրույցում քաղաքապետն ասել է, որ տրանսպորտի խնդիրը կկարգավորվի 2-ից 4 տարի անց: Եւ հենց այստեղ տեղի տվեցին դերասան-քաղաքապետի նյարդերը եւ նա արեց մի հայտարարություն, որի տակիս եւս դուրս չի գալու, ինչպես դուրս չի եկել նախորդ սկանդալային հայտարարությունների տակիս:
Հենց Խաժակյանն էլ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն է այդ զրույցը ներկայացրել մամուլին. «Ստացվում է՝ վարչապետի ասածը հերքեցիք...»,- նշեց Խաժակյանը:
Ինչ վերաբերում է տրանսպորտի հիմնախնդրին, ապա մինչեւ վերջ անկեղծ լինենք, քանի դեռ քաղաքապետը Հայկ Մարությանն է, ոչ տրանսպորտի, ոչ էլ մյուս հիմնախնդիրները չեն կարող լուծում ստանալ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Իսկ ահա նոր սկանդալային հայտարարություններ հաստատ դեռ կլինեն:
Ի վերջո մի օր Կարգին Հայկոն պետք է ասի, թե ուր մնաց նոր տրանսպորտային համակարգը, ժամանակակից աղբահանությունն ու աղբավերամշակման ֆաբրիկան, կարգին վերելակները, կարգին պոլիկլինիկանները:
Ի վերջո իրական կյանքը միջին մակարդակի ֆիլմ չէ, որ այնտեղ ինչ ուզես ասես, հետո անցնի գնա եւ որեւէ մեկը չհիշի ոչ ֆիլմի, ոչ այնտեղ հնչած մտքերի մասին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը