Ծնողները վեճից հետո նորածին երեխային թողել են շուկայի տաղավարում ու հեռացել
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում փակ շուկայի տաղավարներից մեկում երկու շաբաթական երեխա է հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը;
Տարածքի բնակիչները լսել են երեխայի լացի ձայնը և այդ մասին հայտնել արտակարգ ծառայություններին: Երեխային գտել են վաճառասեղանի վրա՝ ծածկոցի մեջ փաթաթված: Այդ ժամին շուկայի բոլոր աշխատողները տուն գնացած են եղել:
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները երեխային մոտակա հիվանդանոց են տեղափոխել, որտեղ հաստատել են, որ նա առողջ է:
Ականատեսներից մի քանիսը պատմել են, թե ավելի վաղ ինչպես է մի զույգ վիճել: Երեխան նրանց ձեռքին է եղել, հավանաբար հենց այդ ժամանակ էլ զույգը նորածնին թողել ու հեռացել է:
Եթե նորածնի ծնողները կամ հարազատները չհայտնվեն, նրան մանկատուն կհանձնեն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...