Բնակարան, պարտատոմսեր, պարտատոմսեր, դրամական միջոցներ. Ինդոնեզիայում ՀՀ դեսպանի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ներկայացրել է 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է պարտատոմսեր, որոնք կազմում են 61900000 ՀՀ դրամ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 846 190 ՀՀ դրամ և 9918 եվրո:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 9385 եվրո, որը գոյացել է աշխատավարձից:
Հավելենք, որ Ձյունիկ Աղաջանյանը 2007–2010 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետը, 2010–2011 թթ.՝ ԱԳՆ աշխատակազմի խորհրդական, Նիդերլանդներում ՀՀ դեսպան: 2011 թ. հուլիսի 18–ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Դիվանագիտական կորպուսում է 1992թ.–ից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը