Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն են հայտարարել
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարել: Այս մասին նշվում է կառավարության Twitter-ի էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քրիստոսի ծնունդը գլխավոր քրիստոնեական տոներից մեկն է: Հռոմեակաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է Գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի 24-ի լույս դեկտեմբերի 25-ի գիշերը:
«Իրաքի կառավարությունը ամբողջ Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարում: Երջանիկ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, բոլոր իրաքցիներին եւ նրանց, ովքեր այն տոնում են ամբողջ աշխարհում», - նշվում է հաղորդագրությունում:
Al-Arabia հեռուստաալիքը հաղորդում է, որ Իրաքի քրիստոնյաները առաջին անգամ Սուրբ Ծնունդը նշում են ԻՊ ահաբեկչական խմբավորումից ազատագրված շրջաններում: Մինչ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունը քրիստոնեական բնկաչությունը կազմում էր մոտ 1,5 մլն մարդ եւ այժմ նվազել է մինչեւ 300 հազար:
Հեռուստաալիքը հավելում է, որ այս տարվա դեկտեմբերի 10-ին Բաբելոնի Խալդեյան պատրիարքը եւ Բաղդադի Լուիս Ռաֆայել I Սակո արքեպիսկոպոսը դիմել են Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահ Մուհամմեդ ալ-Խալբուսիին՝ խնդրելով Սուրբ Ծնունդը Իրաքում պաշտոնական հանգստյան օր ճանաչել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...