Մենք ևս պատրաստ ենք դուրս գալու փողոց, Մանվել Գրիգորյանը պետք է անհապաղ կալանավորվի. Ապրիլյան պատերազմի մասնակից
Մանվել Գրիգորյանն իր բոլոր հանցանքների համար պետք է պատասխան տա, պետք է արդարացի որոշում կայացվի, նրա ազատության մեջ լինելը մտահոգիչ է, պետք է անհապաղ կալանավորվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:
«Կրկնակի մտածելու տեղիք է տալիս այն, որ երբ դուրս եկավ, լրագրողի հարցին, թե ինչպես է, շատ հպարտ պատասխանեց` շատ լավ, աղջիկ ջան: Կրկնակի մտահոգիչ է նաև այն իմաստով, որ այսօր կան մարդիկ, ովքեր նույնպես գողացել են, բայց նրանց հանցանքի մասին դեռ հայտնի չէ, նրանք կմտածեն, որ եթե Մանվել Գրիգորյանը կարողացել է գողանալ, հասարակությունը գիտի, բայց նա այժմ գտնվում է ազատության մեջ, ապա իրենց համար ամեն ինչ շատ հանգիստ կլինի, խնդիրներ չեն ունենա: Պետք է կալանավորվեն, ձերբակալվեն բոլոր նրանք, ովքեր կերել են զինվորի բաժինը»:
Մանուել Մանուկյանի խոսքով` Մանվել Գրիգորյանի ազատության մեջ լինելու հանգամանքը առաջին հերթին վիրավորանք պիտի լինի իրավապահ կառույցների համար, ինչպես նաև կառավարության, վարչապետի համար:
«Մենք շատ մտահոգված ենք, լուրջ ենք տրամադրված, պատրաստ կլինենք դուրս գալու փողոց և կոչեր անելու, որ մեր ժողովուրդը միանա մեզ արդարադատության վերականգման համար: Պայքարը սկսել ենք դեռևս Ապրիլյան պատերազմի օրերից»,-նկատեց նա:
Մանուել Մանուկյանը հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանի գործը ոչ միայն իրավական հարթությունում է, այլ բարոյահոգեբանական, մի պահ պետք է պատկերացնել այն ծնողների վիճակը, ովքեր Ապրիլյան պատերազմում որդին են կորցել և գիտեն, որ իրենք զինվորի բաժինը ժամանակին տեղ չի հասել:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը