Կանադայի ՌՕՈՒ-ն որսացել է Սանտա Կլաուսի՝ եղնիկներին լծված սահնակները
Կանադայի և ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի կործանիչները վերահսկում են Սանտա Կլաուսի՝ եղնիկներին լծված կախարդական սահնակների թռիչքը իրենց երկրների տարածքում: Այս մասին հայտնել են Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունում:
Սանտան արդեն եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իսկ այժմ նրա լծասարքը Հյուսիսային Ամերիկայում է՝ Կանադայի Նյուֆաունդլենդ կղզու շրջանում:
Թռիչքի ժամանակ Սանտային դիմավորել են Կանադայի ՌՕՈՒ-ի CF-18 կործանիչները: ԱՄՆ սահմանը հատելուց հետո սահնակները կվերահսկեն արդեն ամերիկացի զինծառայողները: Սանտա Կլաուսն ավելի քան 4.7 մլրդ նվեր է բաժանել:
Ամբողջ աշխարհում Սանտայի տեղաշարժին հետևելը սկսվել է դեկտեմբերի 24-ին: Առաջինը նվերներ են ստացել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի երեխաները, հետո Ձմեռ պապիկը եղել է Ճապոնիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Աֆրիկայի, Եվրոպայի երկրներում, Գրենլանդիայում և Ռուսաստանում:
Սանտայի տեղաշարժին հետևում են 1955-ից: Նրա երթուղու մասին կարելի է տեղեկանալ www.noradsanta.org կայքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...