Ի՞նչ փաստարկներ է ուզում ոստիկանությունը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, «քաղաքացիներին հրավիրում է Ճանապարհային ոստիկանություն՝ երթևեկության վիճակը քննարկելու և ցանկության դեպքում մասնակցելու ՃՈ կազմակերպած ծառայությունների»:
Բաց և թափանցիկ աշխատաոճը հաճելի է, բայց հայտարարության մեջ աչք է ծակում մի ձևակերպում, որն ուղղակի անիմաստ է դարձնում ցանկացած քննարկում:
Առանց բացառության՝ ցանկացած հրավեր ու քննարկում: ՃՈ-ն ասում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր մտահոգություն են հայտնում ճանապարհային երթևեկության վիճակի կապակցությամբ և բողոքում Ճանապարհային ոստիկանության աշխատանքից։ ՉՆԱՅԱԾ ԱՅԴ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՀԱՃԱԽ ԱՆՓԱՍՏԱՐԿ ԵՆ…»:
Բողոքի փաստարկվածությունը իրավական խնդիր է, այս պարագայում մենք գործ ունենք զանգվածային դժգոհության հետ, որը հիմնված է մարդկանց՝ իրենց մաշկի վրա շոշափելի զգալու հետ, և հավել յալ փաստարկվածության կարիք չունեն:
Գլխավոր փաստարկն այն է, որ դժգոհ են շատերը: Փաստարկներ կունենար հենց ՃՈ–ն, եթե մի քիչ ավելի ակտիվ աշխատեր (հանուն արդարության պետք է նշել, որ վերջին երկու օրերին դրական իմաստով որոշակի տարբերություն զգացվում է), իսկ դժգոհողները լավագույն դեպքում կարող են ավտոռեգիստրատորների տեսանյութեր ուղարկել, բայց դրանք էլ իրավական ուժ չունեն: Իսկ գուցե դրա մասին արժե՞ մտածել…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը