Նյու Յորքն արագորեն դատարկվում է
Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքը՝ Նյու Յորքը, սկսել է արագորեն դատարկվել. այն լքում են միջին խավի ներկայացուցիչները, գրում է The New York Post-ը:
Ինչպես նշում է թերթը, բնակչության թվաքանակի «ցնցող» կրճատման մասին է վկայում վերջին մարդահամարը: Միջինը քաղաքն օրական լքում է 100 բնակիչ: Գնացողների թիվը մեծապես գերազանցում է եկողների թվին: Այս երևույթը կապված է հարկերի բարձրացման, ապրուստի ծախսերի ավելացման և ցածր աշխատավարձերի հետ:
Վերլուծաբանների տվյալներով՝ այս ամենն ուժեղ հարված է հասցնում միջին խավին, և արդյունքում դրա ներկայացուցիչները լքում են քաղաքն այնպիսի մասշտաբով, որ այն կարելի է համեմատել 1930-ականների Մեծ ճգնաժամի տարիների հետ:
Այժմ քաղաքի բնակչության 48%-ը միջին խավի ներկայացուցիչներ են՝ տարեկան 30-60 հազար դոլար եկամտով, 31%-ն ավելի քիչ է վաստակում, իսկ մնացած 21%-ը համարվում է հարուստ:
Նշվում է, որ միջին խավը կրճատվում է ամբողջ երկրում, սակայն Նյու Յորքի նման քաղաքներում դա առավել նկատելի է: Ըստ վերջին հետազոտությունների՝ Նյու Յորքի 8,5 մլն բնակիչներից 1 միլիոնն անհանգստացած է, որ շուտով չի կարողանա ընտանիքին կերակրել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...