Արաս Օզբիլիսի վիճակագրությունն ու գնահատականը
Whoscored.com-ը ներկայացրել է «Վիլլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վիճակագրությունը «Էմմենի» դեմ Հոլանդիայի առաջնության 17-րդ տուրի խաղում:
Օզբիլիսը դարպասին կատարել է երեք հարված, մեկը դարձել է գոլային: Հայ ֆուտբոլիստի 27 փոխանցումից 66.7 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա ֆուտբոլիստը մեկական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, հաջողությամբ շրջանցել է մրցակցին, խլել է գնդակը: Արասը կանոնները չի խախտել, նրա դեմ գրանցվել է մեկ խախտում:
Օզբիլիսը ստացել է 7.37 գնահատականը, իսկ «Վիլլեմ Երկրորդում» ամեբարձրը գնահատվել է հոլանդացի պաշտպան Ֆրեեկ Հեերկենսի խաղը՝ 7.87:
Հիշեցնենք, որ «Վիլլեմ Երկրորդը» հաղթել է 2:0 հաշվով, 85 րոպե անցկացրած Օզբիլիսը հաշիվը բացել է 42-րդ րոպեին:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մ...