Վիկտորիա թագուհու դուստրը մահացել է՝ ծխախոտի համար 15 շիլինգ պարտք թողնելով
Վիկտորիա թագուհու չորրորդ դուստրը՝ Լուիզա արքայադուստրը, մահից հետո Լոնդոնի ծխախոտային կրպակներից մեկին 15 շիլինգ պարտք է թողել: Այս մասին հայտնի է դարձել արխիվային փաստաթղթերից, գրում է BBC-ն:
Արքայադուստրը մահացել է 1939-ին, 91 տարեկանում՝ այդպես էլ չվճարելով ծխախոտի հաշիվը, որը ներկայացրել էր Բուքինհեմյան պալատի հարեւանությամբ գտնվող R Lewis Limited ընկերությունը:
Այն ժամանակ այդ գումարով հնարավոր էր հայտնի Players կամ Woodbines ապրանքանիշի ծխախոտ գնել, բայց փաստաթղթերում չի նշվում, թե կոնրետ որ ծխախոտներն էր նախընտրում արաքայադուստրը:
Այդ մասին հայտնի դարձավ Բրիտանիայի Ազգային արխիվի հրապարակած փաստաթղթերից:
Լուիզա արայադուստրը Վիկտորիա թագուհու եւ Ալբերտ արքայազնի 6-րդ երեխան էր եւ չորրորդ դուստրը: Նա հայտնի էր իր յուրօրինակ կենսակերպով: Նրան հաջողվել էր նկարչի ճանաչման հասնել:
Պատմաբան Լյուսինդ Հոքսլին, ով ուսումնասիրում էր Լուիզայի կենսագրությունը, պատմել է, որ արաքայադուստրը մոլի ծխող էր: Բայց նա ստիպված էր մորից թաքցնել իր հակումը, քանի որ նա ատում էր ծխելը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...