Բացեր կան, որոնց համար վաղը դուք եք ներողություն խնդրելու. Սարգիս Գրիգորյանը՝ ՊԵԿ-ին
Ես անձամբ ուզում եմ տեսնել, թե ինչ է լինելու: Դեռ պասիվ, ուղղակի հանդիսատեսի դիրքից հետևում եմ,-Politik.am-ի հետ զրույցում, ՊԵԿ-ի՝ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին հարկելու հայտարարության մասին ասաց դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը:
Ըստ հանդիսավարի՝ կան հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն.
«Կիսատ-պռատ չպիտի լինի, քանի որ դա կարող է ավելի վատ հետևանքների բերել: ՊԵԿ-ն իր արած հայտարարությունից հետ շատ մտածելու և պարզաբանելու տեղ ունի: Ինչ-որ տեղ, նաև հանդիպում կազմակերպել, քննարկել, լսել: Միայն մաթեմատիկական հաշվարկներով չէ այս ամենը: Եթե հստակ պիտի որոշում կայացվի, ուրեմն պետք է լսել ու տեսնել՝ որտեղ են բացերը: Դրանք լրացնել, նոր հարկային դաշտ մտցնել»:
Սարգիս Գրիգորյանն ասում է՝ տարբեր սֆերաներ կան, որոնց 80%-ով իրենք հարկվում են. «Շատ-շատերս հարկային դաշտում ենք, և աշխատելով տարբեր սֆերաներում, մենք մեր աշխատավարձից մուծում ենք մեր հարկերը, բայց կան սֆերաներ, որոնց կատարման ընթացքը պետք է 100%-ով օրենսդրական դաշտ մտնի: Ես բավականին ակտիվ եմ նման բոլոր հարցերում, բայց այստեղ շատ շուտափույթ որոշում է կայացվել՝ բերեք, վճարեք»:
Ըստ Սարգիս Գրիգորյանի՝ հարկման ընթացքը հասկանալի չէ. «Հիմա, ես հարսանիք եմ վարում, ոնց են իմանում՝ ես ինչքանով եմ վարում, ում հարսանիքն եմ վարում: Այսինքն՝ ինձ շատ են հարկելու, մյուսին՝ քիչ: Հստակ չէ՝ հարկային ինչ ուղղություն է գործելու: Ես կտամ, մյուսը չի տա, երրորդը կթաքցնի: Բաներ կան, որոնք պետք է հաշվի առնել: Ասում են՝ բեր 5%-դ տուր ու վերջ: Բայց այդպես պետք չէ»:
Հանդիսավարը կարծում է՝ համապատասխան մարմինները կցանկանան իրենց էլ լսել. «Դրանից հետո թող այդ որոշումների մեջ փոփոխություններ կատարեն, կամ, չկատարելու դեպքում, իրենց հիմնավոր կարծիքն ասեն, այլ ոչ թե սպառնալից տեքստով հայտարարեն՝ «մենք ձեզ հորդորում ենք, զգուշացնում ենք»: Զգուշացրեք, հարց չկա, բայց բացեր կան, որոնց համար վաղը-մյուս օրը դուք եք ներողություն խնդրելու:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը