«Փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ». Պուտինը շնորհավորել է Ալիևի ծննդյան օրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան կապակցությամբ և շնորհավորական ուղերձում ընդգծել քաղաքական գործչի «հեղինակությունն ու փորձը», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:
Իլհամ Ալիևն այսօր նշում է ծննդյան 57-րդ տարեդարձը: Շնորհավորական ուղերձում ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ Ալիևն «իր համաքաղաքացիների շրջանում ու արտերկրում արժանի հեղինակություն է վայելում որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»:
Բացի այդ, Պուտինը բարձր է գնահատել Ալիևի ներդրումը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, նաև հույս է հայտնել կառուցողական երկխոսության ու համատեղ սերտ աշխատանքի շարունակման հարցում:
«ՌԴ նախագահն Ադրբեջանի նախագահին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և պետական գործունեության մեջ հաջողություններ»,- նշվում է հեռագրում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...