Նրանք չէին համապատասխանում մեր պահանջներին. «Փյունիկի» սեփականատերը` Ռուսլան Կորյանի և մյուսների հեռանալու մասին
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաև թիմից վերջերս հեռացած ֆուտբոլիստներին` Ռուսլան Կորյանին, Դենիս Վոյնովին և Եգոր Տարականովին.
«Այո, մենք բաժանվեցինք մի քանի ֆուտբոլիստներից: Պատճառն այն էր, որ նրանք չէին համապատասխանում մեր պահանջներին:
Հիմա մեր մարզական տնօրենն ակտիվ աշխատում է, սելեկցիոներները՝ նույնպես: Մի քանի համալրում կունենանք: Մեր առաջադրանքը մնում է նույնը՝ դառնալ Հայաստանի չեմպիոն: Մարզչական շտաբը չի փոխվի, կունենանք կազմի համալրում»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:
Հիշեցնենք` Վոյնովը և Ռուսլան Կորյանը մրցաշրջանի մեկնարկից էին հանդես գալիս երևանյան թիմում, իսկ Տարականովը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո դեռ հանդիպման չէր մասնակցել:
Արթուր Սողոմոնյանը նաև նշել է, որ հիմա իրենք պատրաստվում են ՖԱԼ գավաթի խաղարկությանը: Պայմանավորվածություն են ձեռք բերել այդ խաղերի հեռարձակման համար:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...