Բժիշկներն ուշ երեկոյան այցելել են Մանվել Գրիգորյանին. պաշտպան
Օրերս գրավի դիմաց կալանքից ազատ արձակված գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ ուշ երեկայոն բժշկական միջամտության է ենթարկվել։ Այսօր՝ դեկտեմբերի 24–ին լրագրողների հետ հանդիպմանը Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը բժշկական միջամտության է ենթարկվել շտապօգնության բժիշկների կողմից։ Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները վեց ամիս է՝ բարձրաձայնում են, որ 62–ամյա Մանվել Գրիգորյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, եւ մի քանի անգամ խափանման միջոցը փոխելու ապարդյուն փորձ էին արել։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը