Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացվելու մասին Ջեյմս Մեթիսը տեղեկացել է Պոմպեոյից. CNN
Նախատեսվածից երկու ամիս շուտ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելու որոշման մասին Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը տեղեկացել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրել է անձամբ չտեղեկացնել Մեթիսին և հանձնարարել է դա անել պետքարտուղարին:
Ընդ որում՝ նման որոշման մասին Պոմպեոն Մեթիսին հայտնել է հեռախոսազանգի միջոցով: Նա պարզապես զանգահարել է Պենտագոնի ղեկավարին և հայտնել, որ վերջինս իր պաշտոնը նախատեսվածից շուտ է լքելու:
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնից Մեթիսի հեռանալու մասին Թրամփը հայտնել էր հինգշաբթի: Ջեյմս Մեթիսը ԱՄՆ ռազմական գերատեսչությունը ղեկավարել է 2017-ի հունվարի 20-ից: Հրաժարականի իր դիմումի մեջ Մեթիսը նշել էր, որ պաշտոնից հեռանում է նախագահի և իր տեսակետների տարաձայնության պատճառով:

















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել