Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է մինչեւ 281-ի
Ինդոնեզիայում Զոնդի նեղուցում առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է մինչեւ 281-ի, հայտնում է Straits Times-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 222 զոհի, 843 տուժածի եւ 28 անհայտ կորածի մասին:
Պարբերականի տեղեկություններով՝ տուժածների թիվը հասել է մինչեւ 1016-ի, 57 մարդ համարվում է անհայտ կորած: Ավերվել են հարյուրավոր տներ ու շենքեր:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ցունամին կարող էր առաջացնել ստորգետնյա սողանքը, որը սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ակտիվության պատճառով՝ համակցված լիալուսնով պայմանավորված մակընթացության բարձր ալիքի հետ: Ինդոնեզիան առայժմ չունի ցունամին վաղ կանխատեսելու համակարգ, որոնք առաջանում են ստորգետնյա սողանքների կամ ծովում հրաբուխների պատճառով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...