Սաուդյան Արաբիայում մահացել է թագավորության հիմնադրի որդին
Սաուդյան Արաբիայի թագավորության հիմնադիր արքայազն Թալալ բեն Աբդել Ազիզը վախճանվել է կյանքի 88-րդ տարում, Twitter-ում տեղեկացրել է նրա որդիներից մեկը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Արքայազն Թալալը սաուդյան պետության հիմնադիր Աբդել Ազիզ ալ-Սաուդի 18-րդ որդին էր։ Իշխող միապետը՝ Սալման բեն Աբդել Ազիզը, նրա խորթ եղբայրն է։
Անցած հարյուրամյակի 50-ականների վերջին նա զբաղեցրել է թագավորության տրանսպորտի առաջին նախարարի պաշտոնը, հետո եղել է ֆինանսների նախարարը։ 1960-ական թթ. սկզբին Թալալը կոշտ քննադատության է ենթարկել միապետության իշխանական համակարգը։ Ստեղծելով «Ազատ էմիրներ» շարժումը՝ նա մի քանի տարի տարագրվել է Կահիրե, որտեղ վայելել է արաբական հանրապետության նախագահ Գամալ Աբդել Նասերի աջակցությունը։ Միջազգային լրատվամիջոցները տոհմիկ սաուդյան խռովարարին անվանել են Կարմիր արքայազն։ Մի քանի տարի անց նա ավագ եղբոր՝ Ֆեյսալ թագավորի կողմից ներման է արժանացել եւ վերադարձել Էր Ռիյադ։
Հայտնի սաուդցի միլիարդատեր ալ Վալիդ բեն Թալալը վախճանված արքայազնի որդիներից մեկն է։


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...