Արգենտինայի նախկին նախագահը կոռուպցիոն գործով կկանգնի դատարանի առաջ
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշները, որը մեղադրվում է իր նախագահության օրոք տասնյակ միլիոնավոր դոլարների կաշառք ստանալու մեջ, դատարանի առաջ կկանգնի կոռուպցիոն գործով:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, Կիրշներին մեղադրանք է առաջադրվել տխրահռչակ «կոռուպցիոն նոթատետրերի» հետ առնչվող հանցավոր ցանցը ղեկավարելու մեջ: Կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներին գործարարների կողմից կաշառք վճարելու մասին բացահայտումներ են արվել նախարարության վարորդի հրապարակած ձայնագրությունների ֆոնին:
Հաղորդվում է, որ դատարանն ընդունել է դատավոր Կլաուդիո Բոնադիոյի խնդրանքը, որ ներկայում սենատոր Կիրշները նախադատական կալանքի տակ առնվի, սակայն նրա խորհրդարանական անձեռնմխելիությունը դա թույլ չի տալիս: Օրենսդրի անձեռնմխելիությունը թույլ չի տալիս կալանավորել նրան, սակայն չի արգելում հետաքննություն իրականացնել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ կոռուպցիոն նույն գործի շրջանակներում արգենտինական ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը և գրասենյակներում:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...