Դեկտեմբերի 25-ին Պուտինը եւ Լուկաշենկոն կհանդիպեն Մոսկվայում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին, այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Դեկտեմբերի 25-ին նախատեսված է Բելառուսի նախագահի այցելությունը Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացվի Ռուսաստանի նախագահի հետ: Բանակցությունների ձեւաչափը նախատեսում է նաեւ կառավարության անդամների մասնակցությունը»,- նշել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն երկու երկրի փոխհամագործակցության բոլոր ակտուալ հարցերը:
Ավելի վաղ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, որոնք հակասականների շարքին են դասվում»:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...