Foreign Policy․ Թուրքիան իրո՞ք խաչ է քաշել ԵՄ-ի հետ միգրանտների մասին գործարքի վրա
Թուրքիայի փոխնախագահ Նուման Կուրթուլմուշը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ ԵՄ-ն չի կատարել գործարքի իր մասը, որի համաձայն Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի օգնի կանգնեցնել սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա՝ դրա փոխարեն ստանալով աջակցություն անվիզա ռեժիմ հաստատելու հարցում, հայտնում է Foreign Policy–ը։
Հոդվածի հեղինակ Էմիլի Տամկինի կարծիքով այդ հայտարարությունն ավելի շուտ կապակցված է Թուրքիայի ու Եվրոպայի խնդրահարույց հարաբերությունների , քան փախստականների խնդրի հետ։
Ընդհանուր առմամբ, նման հայտարարությունները խոսում են ԵՄ-ի հարցում Թուրքիայի հիասթափության մասին, նաեւ ապրիլյան հանրաքվեից առաջ երկրի ներքաղաքական խնդիրների մասին։
«Այդ գործարքը ի սկզբանե դատապարտված էր ձախողման»,- համարում է Կոլումբիական համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի ներկայացուցիչ Դեւիդ Ֆիլիպսը, հավելելով, որ ԵՄ-ն երբեք մտադիր չի եղել անվիզա ռեժիմ ներդնել Թուրքիայի համար։ «ԵՄ-ի համար Թուրքիայի թեկնածությունը երբեք իրատեսական հեռանկար չի եղել՝ հաշվի առնելով Թուրքիայի հանդեպ ԵՎրոպայի վերաբերմունքը։ Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է բանակցությունները՝ պետհեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին ի պատասխան։ Ոչ մի շանսեր չկան, որ մոտ ժամանակներս որեւէ բան կփոխվի»,- նշում է Ֆիլիպսը։
2016-ի մարտին ուժի մեջ է մտել ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ փախստականների վերաբերյալ գործարքը։ Ըստ էության, այդ գործարքի համաձայն «անլեգալ միգրանտներըր», որոնք Թուրքիայից Հունաստան են ժամանել, պետք է հետ ուղարկվեն։ Եվրոպայից Թուրքիա վերադարձված յուրաքանչյուր անլեգալ միգրանտի փոխարեն, ԵՄ-ն պետք է ընդունի Թուրքիայում գտնվող ու ապաստանի իրավունք ստացած մեկ միգրանտի։ Գործարքի պայմաններով, նաեւ պետք է վերականգնվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունները։
Կարնեգի հիմնադրամի փորձագետ ՍԻնան Ուլգենը համարում է, որ Թուրքիան կկորցնի իր լծակները , եթե խզի այդ գործարքը ու փաստացի դրա փոխարեն ոչինչ չի ստանա։
Հոդվածագիրը հարց է տալիս, թե ինչ է տեղի ունենալու փախստականների հոսքի հետ, եթե Թուրքիան իրոք կատարի իր սպառնալիքը ու խզի գործարքը։ Ջեֆֆ Ռատկեն, Ռազմակավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետը, շեշտում է, որ Թուրքիան իրոք կանգնեցրել է կամ առնվազն արգելակել է միգրանտների հոսքը դեպի հունական կղզիներ։ Ամեն դեպքում փախստականնի թիվը կրճատվել է։
Սակայն վերլուծաբանները նաեւ նշում են, որ եթե գործարքը խզվի, Թուրքիան նույնպես կտուժի, քանի որ կզրկվի միլիարդավոր եվրոներից, որոնք ԵՄ-ն տրամադրում է ԱՆկարային։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով