Թրամփ-դեմոկրատներ դիմակայության պատճառով ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը
Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել, գրում է ria.ru-ն:
Տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին (երևանյան ժամանակով՝ ժամը 9:00-ին) լրացել է դաշնային կառավարությունը ֆինանսավորող 7 օրենքների գործողության ժամկետը: Առանց ֆինանսավորման են մնացել ԱՄՆ պետքարտուղարությունը, արդարադատության, ներքին անվտանգության, գյուղատնտեսության, տրանսպորտի նախարարությունները, ինչպես նաև այլ գերատեսչություններ: Օրենքով նրանք պետք է զգալի կրճատեն աշխատանքը՝ աշխատակիցների մի մասին ուղարկելով հարկադիր արձակուրդ:
Այս շաբաթ ավելի վաղ կոնգրեսականներն առաջարկել էին մինչև փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջե ընդունել՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին անվտանգության նպատակով Թրամփի պահանջած ավելի քան 5 մլրդ դոլարի: Սակայն Թրամփը հայտարարել է, որ չի ստորագրի բյուջեի նախագիծը՝ առանց սահմանի համար պահանջած գումարի:
Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կատարել են Թրամփի պահանջը և ընդունել լրացուցիչ 5,7 մլրդ դոլարը ներառող բյուջեի նախագիծը: Սակայն Սենատում դեմոկրատները դեմ են արտահայտվել:
Այսպիսով՝ բյուջետային օրինագծի ընդունումը հետաձգվում է առնվազն մինչև կիրակի, կամ, հնարավոր է, անորոշ ժամանակով:
Ստեղծված իրավիճակին իր թվիթերյան էջում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հույս է հայտնել, որ այս իրավիճակը երկար չի տևի:
«Մեր հզոր երկիրը պետք է անվտանգ սահման ունենա»,- գրել է Թրամփը:


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...