Թաիլանդում թագավորի աղջկա «կարած» զգեստը քննադատած բլոգերին ազատազրկում է սպառնում
Թաիլանդցի բլոգեր Վանչալեոմ Ջեմնենֆոլը քննադատել է թաիլանդական գեղեցկության թագուհու զգեստը: Պարզվել է, որ դրա դիզայները թագավորի աղջիկն է, և բլոգերը ստիպված է եղել ներողություն խնդրել, գրում է Daily Mail-ը:
Բլոգերը սոցկայքերում առավել հայտնի է Mixy Bigmouth կեղծանվամբ: Նրա յութուբյան ալիքն ավելի քան կես միլիոն հետևորդ ունի:
Վերջերս աղջիկն անզգուշաբար իր կարծիքն էր հայտնել «Միսս Տիեզերք 2018» մրցույթում Թաիլանդի ներկայացուցչուհու՝ Սոֆիդա Կանչանարինի կրած երկնագույն զգեստի վերաբերյալ՝ այն անվանելով տգեղ:
Շուտով ոստիկանությունը հետաքրքրվել է աղջկանով: Բանն այն է, որ զգեստի դիզայները Թաիլանդի արքայադուստրն է՝ Սիրիվաննավարի Նարիրատանան: Երկրի օրենքների համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամին վիրավորելն արգելված է, դրա համար մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսվում:
Դեպքը լուրջ ընթացք է ստացել, և բլոգերը ստիպված է եղել ջնջել քննադատություն պարունակող հրապարակումը: Նա հայտարարել է, որ թագավորական ընտանիքին վնաս հասցնելու մտադրություն չի ունեցել:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...