Խոսրով Հարությունյանի՝ փոխնախարարից դեսպան դարձած փեսայի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «ԱԳ նախկին փոխնախարար, այժմ արդեն Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը 2017թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2018 թվականին, երբ դեռ զբաղեցնում էր ԱԳ փոխնախարարի պաշտոնը:
Հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Ըստ 2017թ. տարեկան հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նշված տարվա սկզբին կազմել են 26 440 եվրո եւ 162 092 ՀՀ դրամ: Իսկ 2017թ. վերջում նշված դրամական միջոցները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 19 000 եվրո եւ 100 000 ՀՀ դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը նշված հարկային տարում կազմել է 6 963 929 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Արմեն Պապիկյանը դիվանագիտական կորպուսում է դեռ 1997 թվականից: 2011թ. եղել է ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։ 2011 թ. նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Իսկ մինչ դեսպան նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Դեսպան է նշանակվել 2018թ. նոյեմբերի 28–ին: Հավելենք նաեւ, որ Ա. Պապիկյանը դեռեւս գործող խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը