Հայաստանը չի Զասվում
Բելառուսի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
Իսկ նման փաստաթուղթ Բելառուսի նախագահը հաստատ չէր ստորագրի, եթե մենք չեփեինք այս բորշը: Խելքի պակասության պատճառով եփեցինք այս ճաշը եւ հիմա ստիպված ենք Զասվել, թեեւ բարոյական հաղթանակի կողմնակիցները կշտապեն ասել, թե մենք չենք Զասվում:
Եւ ի՞նչ շահեցինք մենք այս ամենից: Ի՞նչ շահեց Հայաստանը, ի՞նչ շահեց հայ ժողովուրդը: Համաձայնեք՝ ոչինչ: Եւ այստեղ ինչպես չհիշես թուրքական հայտնի ասացվածքը հայի հետին խելքի մասին կամ ինչպես չասես՝ արա գոնե մեկնու մեկդ Վանեցյանին լսեիք:
Ո՞ւմ էր պետք այս համառությունը, ո՞ւմ էր պետք այս անհասկանալի սկզբունքայնությունը, որի արդյունքում կամ հետեւանքով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցրինք, այն էլ այս սկանդալային եղանակով:
Հիմա մեզ ոչինչ չի մնում, քան ընդունել, հանդիպել Զասին կամ էլ պատկերավոր ասած՝ Զասվել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը