Միշել Օբաման 4000 դոլար արժողությամբ փայլուն երկարաճիտ կոշիկներով ցնցող տպավորություն է թողել
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը ցնցող տպավորություն է թողել՝ ներկայանալով «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերին տված հարցազրույցին: Սոցցանցերի շատ օգտատերեր Միշել Օբամայի կրած հագուստը անվանել են 2018-ի հանդերձանք:
Նախկին առաջին տիկինը, որն այժմ ակտիվորեն գովազդում է իր հուշագրությունը, ներկայացել է Balenciaga ապրանքանիշի առջևից բացվածք ունեցող լիմոնագույն զգեստով: Սակայն հանրության վրա մեծ տպավորություն է թողել նույն ապրանքամիշի փայլուն, մինչև ազդրը հասնող բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները:
Ոսկեգույն փայլուն կոշիկների արժեքը գրեթե 4000 դոլար է: Դրանք կարվել են Իտալիայում և Balenciaga-ի 2019թ.-ի գարնանային հավաքածուից են: Միշելը կրել է նաև Jennifer Fisher ապրանքանիշի 550 դոլար արժողությամբ ոսկյա ականջօղեր:
54-ամյա Միշել Օբաման վաղուց համարվում է Միացյալ Նահանգների ամենաոճային կանանցից մեկը, սակայն մինչ այժմ նա դասական ոճի կողմնակից է եղել և հազվադեպ է նորաձևութան ոլորտում փորձարկումներ արել:
Շատերը հիացել են տիկին Օբամայի ոճով: «Ես պատրաստ եմ վճարել Միշել Օբամային, որ ինձ այդ կոշիկներով հարվածի», «Միշել Օբամայի տեսքը այդ փայլուն կոշիկներով ակնթարթորեն բուժեց իմ սեզոնային դեպրեսիան», գրել են սոցցանցի օգտատերերը:
Այնուամենայնիվ, գտնվել են մարդիկ, որոնք Միշելի հանդերձանքը չափից դուրս համարձակ են համարել, իսկ ոմանք՝ նույնիսկ անճաշակ:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...