ԱՄՀ-ն 1,4 մլրդ դոլարի առաջին վարկաբաժինը փոխանցեց Ուկրաինային
Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 1,4 միլիարդ դոլարի վարկաբաժին է ստացել: Դեկտեմբերի 21-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային բանկի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինան stand-by ծրագրի պայմաններով առաջին վարկաբաժինն ստացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության նոր ծրագրով, որն ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդն ընդունել է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին»,- տեղեկացրել է կարգավորիչը: Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 18-ին հաստատել է Ուկրաինայի համար 3,9 միլիարդ դոլարի stand-by ֆինանսավորման նոր ծրագիրը, որը նախատեսված է 14 ամսվա համար:
Հիմնադրամը դա արել է սոսկ այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը համաձայնեց 23,5 տոկոսով բարձրացնել գազի գները: Ըստ էության, այն փոխարինել է ընդլայնված ֆինանսավորման քառամյա ծրագրին, որը նախատեսված էր 17,5 միլիարդ դոլարի չափով եւ ավարտվում է 2019 թվականի մարտին: Դրա գործողության ընթացքում Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է շուրջ 8,4 միլիարդ դոլար, վերջին վարկաբաժինը եղել է անցյալ 2017 թվականի ապրիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...