Քաղաքապետի տեղակալը՝ պարգևավճարների և բյուջեի հաշվին վերապատրաստելու որոշման մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի խոսքով՝ 2019 թվականի բյուջեն 2018 թվականի բյուջեի համեմատ ունի առնվազն 2 մլրդ դրամի աճ, ինչը համարում է բավականին համեստ պլանավորում, քանի որ տեսլականը տնտեսման հետ կապված՝ ավելին է, քան պլանավորել են:
«2 մլրդ դրամի պլանավորումն ու հաշվարկն արվել է՝ դեռևս հաշվի չառնելով եկամուտների աղբյուր հանդիսացող բազան: Այսինքն, երբ ավարտվի վարչական շրջաններում իջեցված հանձնարականների հիման վրա տարածքային վերաչափումների գործընթացը, հավանական է` 2 մլրդ-ի ավելացումը ևս ավելացնենք»,- նշեց Հ. Սարգսյանը:
Հայկ Սարգսյանի խոսքով, աշխատանքի հենց առաջին օրվանից տեսել են ուռճացված թվեր՝ նախկինում հայտարարված և չարված գնումների, պլանավորված ծախսերի տեսքով:
«Օրինակ, նախորդ տարիներին մանկապարտեզներին ուղղված սննդի ֆինանսավորման՝ նույն սննդի, որին մենք առանձնապես փոփոխության չենք ենթարկել, նույն մրցույթները, գնումները նախկինում իրականացվել են երկու անգամ ավելի գներով»,- ասաց Հ. Սարգսյանը:
Անդրադառնալով բյուջեի հաշվին քաղաքապետարանի աշխատակիցների վերապատրաստմանը, Հայկ Սարգսյանը նկատեց, որ հայտարարված բյուջեի պլանն իրենց գործընկերների կողմից ներկայացվել է ոչ ամբողջությամբ.
«Երբ մենք պլանավորում էինք 159 մլն ֆոնդ, մեր ընկերների կողմից ներկայացվում է՝ որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այդքան էլ բարեխիղճ չէ, դրա մեջ մտնում են 22 ոլորտներ՝առողջապահություն, կոմունալ ծառայություններ, ֆինանսավորում, գնումներ, և այլն: Մենք այս ամենն անում ենք մրցույթով, բյուջեում դրա մասին չի գրվում: Աշխատակիցների վերապատրաստում եղել է նաև նախորդ տարիներին, սա օրինաչափ երևույթ է, պարզապես որ ոլորտներն ավելի են կաղում, այդ ոլորտներում ավելի շատ միջոցներ են ուղղում, ինչն արել ենք մենք»,- շեշտեց Հ. Սարգսյանը:
Հարցին, թե այսքան ժամանակ Երևանի քաղաքապետարանում աշխատել են ոչ բանիմաց աշխատակիցնե՞ր, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ նման բան չի ասել, պարզապես «քաղաքը շատ վատ է աշխատել»:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի աշխատակիցներին տրվող պարգևավճարներին, Հ. Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ քայլին գնացել են աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելու համար, ինչը նույնպես ընդունված երևույթ է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը