Վարչապետի վրա ձվեր են նետել
Ալբանիայի պառլամենտում ընդդիմության ներկայացուցիչները ձվեր են նետել երկրի վարչապետ, իշխող սոցիալիստական կուսակցության նախագահ Էդի Ռիմայի վրա։ Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի սկզբից Ալբանիայում զանգվածային ցույցեր են տեղի ունենում ուսանողների կողմից՝ ձախողված քննությունների դիմաց դրամական տույժերի գանձման հետ կապված կառավարության որոշման պատճառով։ Կառավարությունը որոշել է գնալ զիջումների, որպեսզի իրադրությունն ավելի չսրվի, սակայն ուսանողները նոր պահանջներ են առաջադրել։ Հազարավոր ուսանողներ ամեն օր ճանապարհներ են փակում երկրի Կրթության նախարարության շենքի մոտ։
Ցուցարարների հետ բանակցում է երկրի վարչապետ Ռիման։ Այն բանից հետո, երբ վարչապետ Էդի Ռիման հայտարարել էր պառլամենտում, որ ավելի լավ է ինքը զբաղվի ուսանողների հետ բանակցություններով, եւ թույլ տա, որ ընդդիմության ներկայացուցիչները իրենք իրար մեջ խոսեն, ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էնդրի Հասան սկսել է վարչապետի վրա ձվեր նետել։ Իսկ երբ անվտանգության աշխատակիցները փորձել են նրան հեռացնել դահլիճից՝ դիմադրություն է ցույց տվել։


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...