Պուտինը հարցազրույց է տվել տեսողությունը կորցրած 17-ամյա աղջկան. «Իսկ կարելի՞ է Ձեզ դիպչել». (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել «Երազիր ինձ հետ» նախագծի մասնակիցներից 17-ամյա Ռեգինա Պարպիևային, որը հիվանդության պատճառով կորցրել է տեսողությունը և երազում էր հարցազրույց ունենալ երկրի ղեկավարի հետ:
Հարցազրույցի ժամանակ Ռեգինան մի շարք հետաքրքիր հարցեր է հղել նախագահին՝ հետաքրքրվելով նրա մանկության երազանքների, երաժշտական նախընտրությունների ու ցանկալի ամանորյա նվերի մասին:
«Լավագույն նվերը կլինի այն, որ մենք ոչ թե սպասենք հեքիաթի, այլ հիմք ունենանք հավատալու, որ մենք կարող ենք անել հաջորդ քայլերը»,- նշել է Պուտինը:
17-ամյա աղջիկը հետաքրքրվել է, թե արդյոք ՌԴ ղեկավարը միշտ է երազել նախագահ դառնալ, ինչին Պուտինը պատասխանել է. «Ես երբեք չեմ երազել դառնալ նախագահ և երբեք նման մտադրություն չեմ ունեցել: Այդ ամենը ստացվեց ընթացիկ հանգամանքների բերումով և սկսվեց Ռուսաստանի առաջին նախագահի առաջարկից, իսկ հետո՝ ընտրությունների արդյունքում… Այնպես որ ես երբեք չեմ պատրաստվել, չեմ ծրագրել և երբեք այդ մասին չեմ մտածել»,- ասել է Պուտինը՝ խոստովանելով, որ տարբեր ժամանակներում երազել է դառնալ օդաչու, զինվորական, իսկ ավելի հասուն տարիքում՝ հետախույզ:
ՌԴ առաջնորդը նաև պատմել է, որ սիրում է լսել հիմնականում դասական երաժշտություն. Շոպեն, Բեթհովեն, Վիվալդի:
Որպես Ռուսաստանի համար այս տարվա կարևորագույն իրադարձություններ Պուտինը հարցազրույցի ընթացքում նշել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու նախագահական ընտրությունները:
«Իսկ կարելի՞ է Ձեզ դիպչել»,-ասել է Ռեգինան՝ խնդրելով շոշափել Պուտինի դեմքը՝ հասկանալու համար նրա արտաքինը: Նախագահը, իհարկե, չի մերժել աղջկան:
«Դուք շատ գեղեցիկ եք և շատ լավը», - ասել է Ռեգինան հրաժեշտի ժամանակ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը