Ինչո՞ւ է թանկացել ալյուրը
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, վերջին օրերին կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ալյուրի գնի բարձրացում: 1 կիլոգրամ բարձրակարգ ալյուրի մեծածախ գինը նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ ընկերությունների մոտ գնային բարձրացումը կազմել է 450 դրամ՝ 50 կգ պարկի հաշվով: Նկատի ունենալով ալյուրի եւ ցորենի շուկաների սոցիալական նշանակությունը, ՀՀ Մրցակցային մարմինը սկսել է ուսումնասիրություն՝ պարզելու գնային փոփոխության պատճառը:
Տեղեկացնենք, որ ՀՀ ցորենի ներկրման ոլորտում խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են՝ «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները՝ որոնց մասնաբաժինը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում եղել է համապատասխանաբար՝ 52 տոկոս եւ 23 տոկոս: Ցորեն ՀՀ հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից:
Նշենք նաեւ, որ այս երկու ընկերությունները զբաղվում են ցորենի ալյուրի տեղական արտադրությամբ՝ իրենց կողմից ներկրված հումքի հաշվին: Ըստ մոնիթորինգի տվյալների, «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ 214 դրամից դարձել է 223 դրամ, իսկ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ վերոնշյալ ընկերությունների մոտ ալյուրի վաճառքի գների բարձրացում արձանագրվել էր նաեւ ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. գնային բարձրացումը կազմել էր 11-12 դրամ:
Այսինքն, սկսած օգոստոսից, 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը աճել է 20-21 դրամով: Գնային բարձրացումների պատճառների եւ հիմնավորումների վերաբերյալ Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն: Հանձնաժողովում առկա տվյալների համաձայն, երկու ընկերություններն էլ նշված ժամանակահատվածում ըստ հաշիվ-ապրանքագրերի ցորենը սկսել են ձեռքբերել ավելի բարձր արժեքներով, քան նախկինում:
Այս պահին Հանձնաժողովը իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություն, որի ընթացքում կհամադրվեն ցորենի եւ ալյուրի ձեռքբերման, իրացման ինչպես նաեւ միջազգային գները: Գնագոյացման ողջ շղթան ուսումնասիրելուց հետո, Հանձնաժողովը կհրապարակի դրանց արդյունքները:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը