Բրիտանուհին մոտ 700 դոլարի սուրբծննդյան նվերներ է գնել տիկնիկների համար
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի 46-ամյա բնակչուհի Բև Ռոբերթսը մոտ 700 դոլար է ծախսել իր 9 տիկնիկի սուրբծննդյան նվերների վրա, որոնք, կնոջ խոսքով, իրեն կյանք են վերադարձրել, գրում է Daily Mail-ը:
Բևի մոտ ընկճվածություն և տագնապային խանգարում է սկսվել 10 տարի առաջ, երբ նա գամվել է անվասայլակին ու անկարող է զգացել տնից դուրս գալու: Մեկուկես տարի առաջ նա նորածին երեխաների տեսքով 9 իրատեսական տիկնիկ է գնել՝ դրանց հագուստի վրա ավելի քան 5000 դոլար ծախսելով:
Կինն ամեն անգամ տնից դուրս գալիս տիկնիկներից մեկին վերցնում է իր հետ: «Սկզբում ես տնից դուրս էի գալիս միայն տիկնիկի համար, որպեսզի նա մաքուր օդ շնչեր, և այդպես դանդաղորեն հաղթահարեցի տնից դուրս գալու վախս»,- ասել է կինը:
Այս տարի Բևը մոտ 700 դոլար է ծախսել տիկնիկներին սուրբծննդյան նվերներ ու հագուստներ գնելու վրա: «Նրանք ինձնից լավ են հագնվում, պաշտում եմ տիկնիկներիս համար հագուստ գնելը»,- խոստովանել է նա:
Բրիտանուհին հաշմանդամության պատճառով չի աշխատում և շատ գումար չունի, սակայն իր «երեխաներն» ամենակարևոր բանն են աշխարհում: «Նրանք օգնեցին ինձ բուժվել, ինձ կյանք վերադարձրին», - ասել է Բևը:
Կինը նաև խոստովանել է, որ ոչ բոլորն են դրական վերաբերվում իր անսովոր հավաքածուին: Փողոցում մարդիկ կարծում են, թե դրանք երեխաներ են, և մոտիկից նայելով են միայն հասկանում, որ դա այնքան էլ այդպես չէ:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...