ԱԺ որ հանձնաժողովներն է վերցնում «Իմ քայլը» դաշինքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։ Նախօրեին «Մարիոթում» ասվել է, թե ով որ հանձնաժողովը կգլխավորի։ Իսկ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները կլինեն եվրաինտեգրման, ֆինանսավարկային եւ բյուջետային, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, որը կառանձնացվի պետաիրավականից։
ԲՀԿ-ն կստանա ֆինանսավարկայինը, ամենայն հավանականությամբ, այն կղեկավարի Միքայել Մելքումյանը, եվրաինտեգրման հանձնաժողովը, որը նախորդ ԱԺ-ներում ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանը։
Ի դեպ, Էդմոն Մարուքյանը երեկ կոչ արեց իշխանություններին՝ Դոնթի բանաձեւով չբաժանել հանձնաժողովները եւ իրենց՝ որպես ընդդիմադիր խմբակցության, մեկից ավելի հանձնաժողովներ վստահել, քանի որ «միայն այդ դեպքում կարելի է խոսել ժողովրդավարության, իշխանությանը հակակշռելու մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը