Սերմնմահեղուկի հայտնի դոնորն անձամբ է «բեղմնավորում» հաճախորդներին
Լոս Անջելեսից 27-ամյա Քայլ Գորդին սերմնահեղուկի հայտնի դոնոր է. արդեն 18 կանայք նրանից երեխաներ են ունեցել: Մյուս դոնորներից Քայլը տարբերվում է նրանով, որ նախընտրում է անձամբ «բեղմնավորել» հաճախորդներին, այլ ոչ թե տարրայով սերմնահեղուկը տալ:
Թեեւ դոնորական նյութը սովորաբար թանկ է, ընդ որում՝ շատ թանկ, Քայլը իր սերմնահեղուկի համար գումար չի վերցնում: Նրա խոսքով նա դա անում է ոչ թե կանանց հետ սեքսի համար, այլ հանուն բարի արարքի. նրան հաճելի է գիտակցել, որ նա օգնում է զույգերին երեխաներ ունենալ:
Հետաքրքիր է, որ Քայլը ոչ բոլորին է համաձայնում օգնել. ապագա ծնողների տարիքն իրեն չի հետաքրքրում(սովորաբար նրանք 18-42 տարեկան կանայք են), նրա համար կարեւոր է, որ երեխան ապահով ընտանիքում մեծանա:
Քայլի խոսքով, նա լավ գեներ ունի. նրա մայրը ծրագրավորող է, հայրը՝ իրավաբան, պապիկը գիտնական է եղել: Նրա եղբայրը եւ քույրերը ինժեներներ են, ընդ որում երկվորյակ եղբայրը միջուկային ոլորտի ինժեներ է: Քայլն էլ սովորում է մագիստրատուրայում. նա ապագա հաշվապահ է:
«Ես թմրանյութեր չեմ օգտագործում: Չեմ ծխում: Չեմ խմում: Ես անգամ կոֆեին չեմ օգտագործում: Ես ուտում եմ միայն սերմնահեղուկի համար օգտակար մթերքներ՝ ցորեն, շագանակագույն բրինձ, մրգեր եւ բանջարեղեն», պատմում է Քայլը:
Քայլն իր ծառայություններն առաջարկում է սոցցանցերի միջոցով եւ այնտեղ էլ կարելի է հղիության թեստերով՝ երկու գծիկներով, բազմաթիվ նկարներ գտնել: Քայլի խոսքով՝ ամեն ամիս նրա հետ կապվում են հարյուրավոր կանայք, բայց նա ի վիճակի չէ բոլորին օգնել. ամեն ամիս նա սերմնահեղուկը «զոհաբերում է» 2-ից մինչեւ 5 կանանց՝ ընդ որում ինչպես միայնակներին, այնպես էլ զույգերին: Սեքսով սակայն նա զբաղվում է հաճախորդների մեկ երրորդի հետ, մնացածներին այնուամենայնիվ սերմնահեղուկը տարրայով է հանձնում:
Նրա առաջին հաճախորդը մի զույգ էր, որը նրա սերմնահեղուկի շնորհիվ արդեն երկու երեխա ունի. առաջինը 4 տարեկան է, երկրորդը՝ 14 ամսական:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...