Ղրիմի Կապիտալ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Կառլեն Պետրոսյանը
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հանրապետության կապիտալ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում է նշանակել Կառլեն Պետրոսյանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ղրիմի Հանրապետության կառավարության կայքում:
«Կառլեն Պետրոսյանին ընդունել պետական քաղաքացիական ծառայության և նրան նշանակել «Ղրիմի կապիտալ» շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում», - ասվում է հրամանագրում:
Ծառայության նախկին ղեկավար Սվետլանա Մորավսկայան աշխատանքից ազատվել է նոյեմբերի 16-ին: Սամարայի շրջանային դատարանը կալանքի տակ է առել վերջինիս: Պաշտոնյան մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ, որն այլ հետևանքներ է ունեցել:
Կապիտալ շինարարության ծառայության վերակազմավորան մասին հրամանագիրն Աքսյոնովը ստորագրել է դեկտեմբերի 18-ին՝ այն միավորելով Ղրիմի ճարտարապետության և շինարարության նախարարությանը:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...