Բուշ ավագն ավելի քան 10 տարի գաղտնի հովանավորել է ֆիլիպինցի մի երեխայի
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, որը վերջերս է մահացել, ավելի քան 10 տարի անանուն հովանավորել է ֆիլիպինցի մի երեխայի: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Այս տեղեկությունը բացահայտել է քրիստոնեական բարեգործական՝ Compassion International կազմակերպությունը, որը ողջ աշխարհում օգնություն է ցուցաբերում աղքատ երեխաներին:
Բարեգործական ընկերությունը լրագրողներին որոշ նամակներ է տրամադրել, որտեղ Բուշ ավագը գրում է 7-ամյա Թիմոթիին: Ավելի քան 10 տարի ԱՄՆ-ի նախկին նախագահը տղային միջոցներ է ուղարկել՝ կրթության, արտադպրոցական ուսումնառության և նույնիսկ սննդի համար:
Նշվում է, որ Բուշի ընտանիքը չի կարողացել մեկնաբանություններ տալ այս առնչությամբ: Բայց Բուշ ավագի գրասենյակի ներկայացուցիչ Ջիմ Մաքգրաթը հաստատել է նամակների իսկությունը:
Երեխային աջակցելու գաղափարը Բուշի մտքում ծագել է 2001 թվականին, երբ նա Վաշինգտոնում այցելել է Սուրբ Ծննդին նվիրված համերգի: Թիմոթիին ուղղված առաջին նամակը Բուշն ուղարկել է 2002 թվականի հունվարի 24-ին:
Տղան, ըստ պնդումների, մինչև 17 տարեկան դառնալը չի իմացել, թե ով է իր հովանավորը: Այսինքն՝ մինչև այն պահը, երբ «դուրս է եկել» բարեգործական ծրագրից:



















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...