Մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն վերականգնվելու. Պուտին
Ռուսաստանը հարթ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Մեր հարաբերությունները չեն վերականգնվերլու, մեր հարաբերությունները զարգանալու են: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ», - ասել է Պուտինը` մեծ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու քաղաքականությունը Հայաստանի հետ ընտրություններից հետո:
«Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք՝ ստեղծված նախորդ սերունդների ղեկավարների կողմից: Հայ ժողովուրդն Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենալավ դաշնակիցն է: Պատմականորեն դա այդպես է եղել և, հուսով եմ, այդպես էլ կմնա», - նշել է նա:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ պետք է գործել աշխարհում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ընթացիկ իրականությունից ելնելով:
«Մոտ ապագայում մենք դա կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, որը հաջորդ շաբաթ մեզ այցելելու է», - ասել է ՌԴ նախագահը:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...