Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին Էրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթող Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը ՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակում Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակ Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը «Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստը Վարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում Շվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը

Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը՝ Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունների մասին

Պարոն Լուկաշենկոն հայտարարում է՝ ես այսպես ասացի, այնպես ասացի, բայց չի ասում, թե ես ինչ ասացի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարություններին:

Երբ այդ խոսակցության մասին ինձնից մանրամասներ են խնդրել պատմել, ես ասել եմ, որ չեմ կարող ասել, կոռեկտ չեմ համարում դռնփակ նիստի մանրամասները ներկայացնել, բայց նաեւ ասել եմ, որ ես բավարարված եմ այդ խոսակցությունից: Ես հիմա էլ եմ ասում, որ բավարարված եմ այդ խոսակցությունից եւ իմ կողմից այդ խոսակցությունը շարունակելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Հնարավոր է՝ լինեն մարդիկ, որոնք բավարարված չեն այդ խոսակցությունից եւ դրա համար դեռ պետք է երկար դրա մասին խոսել»,-հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի մեղադրանքին, որ Փաշինյանը համարձակություն չունի քննադատելու ՌԴ նախագահ Պուտինին, որը Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողն է, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ իր խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ իր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է: «Ես հավաստաիացնում եմ, որ պաշորն Լուկաշենկոյի կողմից բարձրացված բոլոր հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ ու սպառիչ պատասխաններ: Ես տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է իմ պատասխաններով: հետո ինչ է տեղի ունեցել, ես չգիտեմ»:

Հիշեցնենք, որ Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձել էր Մինսկին ուղղված Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Երեւանի քննադատությանը:

«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւ)... Ես նրան ասացի, Նիկոլ, եկ վերջակետ դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան ասացի՝ ինչու պապանձվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, իսկ երրորդ՝ Թուրքիան, եւ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,- ասել էր Լուկաշենկոն: