Աշխատավարձ պահանջող մեքսիկացի բժիշկները պատանդ են վերցրել նահանգապետի կնոջը
Մեքսիկական Տաբասկո նահանգի Վիլյաէրմոսա քաղաքի մանկական հիվանդանոցի բժիշկները, ովքեր պահանջում են վճարել իրենց աշխատանքի դիմաց, պատանդ են վերցրել նահանգապետ Արտուրո Նունեսայի կնոջը:
Ինչպես հաղորդում է Universal պորտալը, Մարտա Լիլիա Լոպեսը, որը ղեկավարում է տեղի ընտանեկան զարգացման կենտրոնը, ավելի քան 6 ժամ պատանդ է մնացել բժիշկների մոտ: Նա ազատագրվել է տեղի ոստիկանության ուժերով: Կինը չի տուժել: Բողոքողները նաև կոտրել են դատախազների երկու ավտոմեքենա և փորձել են շրջել դրանք:
Տաբասկոյի բժիշկների տարիներ շարունակ կուտակված աշխատավարձերն ու պարգևավճարները գնահատվում են ավելի քան 200 միլլիոն պեսո (10 միլիոն դոլար):


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...