Պորոշենկոն մինչև 1997թ. ուկրաիներեն չի խոսել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 1997թ. միայն ռուսերեն էր գրում ու կարդում և չէր օգտագործում ուկրաիներենը, հաղորդում է Українська правда-ն:
«Ես վառ օրինակն եմ նրա, թե ինչպես ռուսախոսը կարող է սովորել ուկրաիներեն խոսել, եթե դրա կարիքը լինի»,- ասել է Պորոշենկոն Դնեպրում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ փոքր ժամանակ շփվել է ռուսերենով ու ուկրաիներենով, իսկ դպրոցում ուսուցումը միայն ռուսերենով է եղել:
Նախագահի խոսքով՝ այժմ ուկրաիներենն իրեն շատ ավելի հեշտ է տրվում, սակայն գրելու առումով ռուսերենին ավելի լավ է տիրապետում:
Պորոշենկոն նաև հիշեցրել է, որ 5 օտար լեզվի է տիրապետում: «Այժմ, երբ Արևելյան Եվրոպա եմ գնում, թարգմանչի կարիք չեմ զգում: Կուզենայի, որ բոլոր ուկրաինացիները կարողանային այդպես շփվել», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ուկրաինայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է կյանքի բոլոր բնագավառներում բացառապես ուկրաիներեն խոսքի կիրառումը:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...